ԼԼուսինե Մուրադյան

Վաշինգտոնում ընթացող հանդիպումների շրջանակում քննարկվել են ՀՀ մակրոտնտեսական ոլորտի վերջին զարգացումները

Վաշինգտոնում ընթացող հանդիպումների շրջանակում քննարկվել են ՀՀ մակրոտնտեսական ոլորտի վերջին զարգացումները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վաշինգտոնում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Նախարար Հովհաննիսյանը, մասնավորապես, հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՀ պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները, ինչպես նաև անդրադարձել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին և ոլորտի վերջին զարգացումներին:

 

Այնուհետև, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՀ Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագիրը, ինչպես նաև ԱՄՀ հետ առաջիկա ծրագրի հնարավորություններն ու ուղղությունները:

 

Հուշագրի դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ աշխատանքային քննարկումները շարունակվել են նաև ՀՀ ՖՆ և ԿԲ ներկայացուցիչների և ԱՄՀ առաքելության ղեկավար Իվա Պետրովայի միջև: Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել նախանշված գրեթե բոլոր հարցերի շուրջ:

 

Իվա Պետրովայի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ նախարարը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած անգնահատելի աշխատանքի, ինչպես նաև արդյունավետ գործընկերության համար:
 

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում