Զոհերի հիշատակը հարգելը նշանակում է պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունները. Ժոլի

Զոհերի հիշատակը հարգելը նշանակում է պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունները. Ժոլի

Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հարգանքի տուրք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերին՝ հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին:

Նրա խոսքով՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը նշանակում է հիշել պատմության մռայլ էջերը և պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը:

«Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120000 բնիկ հայերի խոր տոկունությունը, որոնք 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բռնի տեղահանվել են իրենց հողից»,- հավելել է Ժոլին:

Կանադայի ԱԳ նախարարը հավելել է՝ պետք է շարունակել պայքարել ատելության, ժխտողականության և ծայրահեղականության դեմ և պաշտպանել Կանադայի արժեքները տանը և արտերկրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում