Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Ուշակովս

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Ուշակովս

Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ X-ի միկրոբլոգում գրել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը։

«Հիշելով և դասեր քաղելով անցյալը՝ քաղաքական գործիչները պարտավոր են աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Ժամանակն է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորումն ընթացք ստանա»,- նշել է պաշտոնյան։

Գրառմանը կից՝ Ուշակովսը նամականիշի լուսանկար է հրապարակել, նշել՝ այն պատմական վկայություն է Ռիգայի բնակիչների կողմից ցուցաբերված համերաշխության:

«Այս լուսանկարն արել եմ 2015 թվականին Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանում»,- հավելել է Ուշակովսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում