ՄՄարիամ Մխիթարյան

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանին ռազմական բազա ստեղծել

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանին ռազմական բազա ստեղծել

Էստոնիան պլանավորում է ամրապնդել իր ներկայությունը Ռուսաստանի սահմանին՝ Նարվա քաղաքում ռազմական բազա հիմնելով։ Այս մասին հայտնել է Էստոնիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վահուր Կարուսը։

«Նախատեսվում է Նարվայում մշտական հիմունքներով ստորաբաժանումներ տեղակայել՝ կարգավորելու քաղաքում զինծառայողների ամենօրյա ներկայությունը»,- ասել է Կարուսը։ Նա նաև հավելել է, որ բազայում տարբեր ստորաբաժանումների ռոտացիա է իրականացվելու, և սկզբնական փուլում խոսքը միաժամանակ 200-250 զինվորականի տեղակայման մասին է:

Այս որոշումը Էստոնիայի ջանքերի մի մասն է՝ ամրապնդելու իր պաշտպանական կարողությունները ներկայիս միջազգային լարվածության ֆոնին: Գտնվելով Ռուսաստանի սահմանի անմիջական հարևանությամբ՝ Նարվան ռազմավարական նշանակություն  է ստացել երկրի անվտանգության ապահովման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում