ՄՄարիամ Մխիթարյան

Ալիևը և Սին ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր

Ալիևը և Սին ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր

Պեկինում տեղի է ունեցել ադրբեջանա-չինական փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չինաստանի  նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ:

Երկու պետության ղեկավարները ստորագրել են «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի և Չինաստանի  միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին»։ Այն անդրադառնում է Բաքվի և Պեկինի միջև բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության և գործողությունների համակարգման խորացմանը: 

Փաստաթղթում ասվում է. «Կողմերը հաստատակամորեն աջակցում են միմյանց՝ երկու երկրի հիմնարար շահերի, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Ադրբեջանը հաստատել է «Մեկ Չինաստան» սկզբունքին իր հավատարմությունը՝ «կտրականապես դեմ արտահայտվելով Թայվանի անկախության ցանկացած ձևին»: 

«Չինաստանը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և անարդյունավետ է համարում առճակատմանն ուղղված աշխարհաքաղաքական խաղերը»:

Փաստաթղթում նշված է նաև, որ «Կողմերը բարձր են գնահատում երկու երկրի համագործակցությունը տրանսպորտի ոլորտում և պատրաստակամություն են հայտնում շարունակելու աջակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, լոգիստիկայի և փոխադրումների արդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով տարածաշրջանային փոխկապակցվածությանը:

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միավորումը Ադրբեջանի «Մետաքսի ճանապարհի Վերածնունդ» պետական ռազմավարության և մինչև 2030 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության հետ, որպեսզի խթանեն արդիականացումը և ստեղծեն ավելի բարձր մակարդակի, ավելի բարձր ու երկարաժամկետ կայունության համատեղ զարգացման նոր տարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում