ՎՎարդան Հովսեփյան

Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Ապրիլի 22-ին՝ ժամը 13։55-ից, Կոտայքի մարզի Հրազդան- Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի հատվածում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացվել են մոտ 100 մ երկարության և մոտ 60 մ բարձրության հատվածի  հարկադիր քարաթափման (մոտ 30 խմ) աշխատանքներ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարարները հեռացրել են ճանապարհին թափված քարերը։

Աշխատանքներին օժանդակել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկային ծառայության ծառայողները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում