ԼԼուսինե Մուրադյան

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝ այդ ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ, որում վերջինս ասում է, թե Հայաստանի Հանրապետության նախագահն է զանգել իրեն և խնդրել, որպեսզի չթեժացնի ցեղասպանության հարցը:

«Խոսքը վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, 2010 կամ 2012 թվական, լավ չեմ հիշում: Նախագահը Սերժ Սարգսյանն է:

Ցեղասպանությունն ուրանալուց եք խոսում, հարգելի՛ հանրապետական ու դաշնակցական գործընկերներ, եթե ցեղասպանություն ուրացող եք ման գալիս, մա՛ն եկեք ձեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի դիմապատկերի մեջ կամ կուսակցական շարքերում»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում