ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Վահե Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Դեսպան Վահե Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Իր խոսքում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

 

Մոնղոլիայի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն իր գործունեության ընթացքում։
 

 

Արարողության ավարտից հետո դեսպան Գևորգյանը զրույց է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Բատտսետսեգ Բատմունխիյնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել հայ-մոնղոլական պատմական առնչություններին և այդ համատեքստում կարևորել մշակութային համագործակցության ակտիվացումը։

 

Ապրիլի 20-ին դեսպան Գևորգյանը Մոնղոլիայի ԱԳ նախարարությունում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Մոնղոլիայի ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Տ․ Անխբայարին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում