Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան:
Պեկինի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի ղեկավարին և առաջին տիկնոջը դիմավորել են ՉԺՀ տրանսպորտի նախարար Լյու Վեյը և այլ պաշտոնատար անձինք:
Չինական կողմը հայտնել է, որ Ալիևին կընդունի նախագահ Սի Ծինփինը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ծրագիր մշակելու համար: Հանդիպումներ են նախատեսված նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:










