ԳԳոհար Սարգսյան

ՏԿԵ նախարարն ու Արմավիրի մարզպետն այցելել են Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրեր

ՏԿԵ նախարարն ու Արմավիրի մարզպետն այցելել են Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր՝ հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի համայնքապետերի և նախարարության այլ պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:

 

Առաջին կանգառը Արաքս համայնքի Ջրառատ, Լուսագյուղ, Գրիբոյեդով, Առատաշեն բնակավայրերն էին:

Ջրառատում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է մշակույթի տունը: Այն ամբողջությամբ արդեն պատրաստ է շահագործման:

 

Այնուհետև դիտարկել ենք Ջրառատ-Լուսագյուղ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են, ինչպես նաևԳրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և մայթերի կառուցման աշխատանքները:

 

Ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել ենք արդեն իսկ իրականացված աշխատանքները:

Հանձնարարել եմ հետևել աշխատանքների կատարման որակին և ժամկետների պահպանմանը։

 

Հաջորդ կանգառն Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզն էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք այս պահին էլ ակտիվ ընթացքի մեջ են:

 

Այցելեցի Մեծամոր համայնքի Տարոնիկ, Մրգաշատ, Ալաշկերտ և Շենավան բնակավայրեր: Տարոնիկում մասնակցեցի սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը:

 

Տարոնիկցի երեխաներն արդեն կարող են հաճախել ամբողջովին նոր, լուսավոր ու հարմարավետ մանկապարտեզ:

 

Արմավիր համայնքում էլ հետևեցի պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին»,- նշված է գրառման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում