ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն սահմանել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքների նկատմամբ. The Wall Street Journal

ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն սահմանել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքների նկատմամբ. The Wall Street Journal

ԱՄՆ-ն առաջարկում է չեզոք կարգավիճակ շնորհել Զապորոժիեի ատոմակայանի շրջակա տարածքներին և դրանք փոխանցել Վաշինգտոնի վերահսկողությանը՝ Ուկրաինայում հրադադարի շրջանակներում, գրել է The Wall Street Journal-ը (WSJ): Հոդվածում չի նշվում, թե ինչպես է այդ վերահսկողությունն իրականացվելու, և ով է կառավարելու Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը:

WSJ-ի տվյալներով ՝ Ուկրաինայում հրադադարի ծրագրի մշակման շրջանակում Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ առաջարկը Կիևին է փոխանցվել ապրիլի 17-ին Փարիզում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների ժամանակ: Դրա պատասխանը Կիևը, ենթադրաբար, կտա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը՝ Լոնդոնում:

Reuters-ը հայտնել է, որ ավելի վաղ  Դոնալդ Թրամփը ցանկացել է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողության հարցը, սակայն ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ աշխարհում ատոմակայանների համատեղ օգտագործման օրինակներ չկան՝ բացառելով օբյեկտի փոխանցումը Ուկրաինային կամ որևէ այլ երկրի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում