ԼԼուսինե Մուրադյան

Երևանի քաղաքապետարանի ներդրած GIS համակարգը արժանացել է SAG մրցանակի

Երևանի քաղաքապետարանի ներդրած GIS համակարգը արժանացել է SAG մրցանակի

Քաղաքային տնտեսության մի շարք ուղղություներով ունենք GIS համակարգի զարգացում: Առաջինն արտաքին գովազդի ոլորտում կատարված աշխատանքներն են, մասնավորապես՝ գովազդային կրիչների թվայնացման: Բոլոր տեղերում կոորդինատներով և լուսանկարներով թվայնացվել են արտաքին գովազդի կրիչները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց ներկայացնել կարևոր ձեռքբերումը: Սարգիս Մանուկյանը մանրամասնեց՝ ամեն տարի այս ոլորտում աշխարհահռչակ Esri ընկերությունն իրականացված նախագծերի մրցանակաբաշխություն է անցկացնում շուրջ 100 հազար նախագծերի շրջանակում, և արդյունքում 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի ներդրած GIS համակարգը ճանաչվել է լավագույնների շարքում և արժանացել SAG (Special Achievement in GIS) մրցանակի:

«Սա շատ ուրախալի է, քանի որ բավականին արժեքավոր մրցանակ է համարվում»,- ասաց Սարգիս Մանուկյանը:

Ավինյանն արձագանքեց. «GIS համակարգի ներդրումը մեր կարևորագույն ձեռքբերումներից է, և այս համակարգի հետագա զարգացումը քաղաքային տնտեսության էֆեկտիվ կառավարման գրավականներից մեկն է լինելու, հետևապես շնորհավորում եմ մեզ այդ առիթով»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում