ՄՄարիամ Մխիթարյան

Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել են Զատկի հրադադարի խախտման համար

Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել են Զատկի հրադադարի խախտման համար

Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի հրադադարի ժամկետը լրանալուց հետո՝  ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը, վերսկսել է Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ ԶՈՒ ավիահարվածները: Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել սննդի գործարանում, վնասվել են ենթակառուցվածքները, իսկ Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքերը հարվածել են բարձրահարկ շենքին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ըստ հաղորդագրությունների՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Խերսոնին, Նիկոլաևին և Չերկասիին: Մինչ այդ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել էին երկրի հարավային շրջաններին հրթիռային սպառնալիքի մասին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցին հղում անելով՝ նախագահ Զելենսկին հայտարարել է, որ 30-ժամյա հրադադարի ընթացքում ռուսական զորքերը 67 հարձակում են իրականացրել տարբեր ուղղություններով, որոնցից ամենաշատը՝ Պոկրովսկում։ Զելենսկին նշել է, որ գրանցվել է 1355 հարձակում՝ ծանր սպառազինությամբ և ԱԹՍ-ներով:

Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մասին հայտարարել է նաև ռուսական կողմը: Մոսկվայի հսկողության տակ գտնվող Խերսոնի նահանգապետն ուկրաինական բանակին մեղադրել է անօդաչու թռչող սարքերով հարձակումների և ականանետային հարվածների համար:

Վոլոդիմիր Զելենսկու առաջարկին՝ զինադադարի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը մտադիր չէ երկարաձգել Զատկի հրադադարը, որը կավարտվի ապրիլի 20-ի կեսգիշերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում