ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Արեգ Հովհաննիսյանը Գունմա պրեֆեկտուրայի ղեկավարի հետ քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները

Դեսպան Արեգ Հովհաննիսյանը Գունմա պրեֆեկտուրայի ղեկավարի հետ քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները

Ապրիլի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։

Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել պրեֆեկտուրայի ղեկավար Իչիտա Յամամոտոյի հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները։ Ապա համատեղ շրջայց է կատարվել Տակասակի քաղաքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն (TUMO GUNMA), որի բացումը նախատեսվում է մոտ ապագայում։

Երկուստեք հույս է հայտնվել, որ կենտրոնի բացումը հնարավորություններ կբացի նաև այլ պրեֆեկտուրաներում ԹՈՒՄՈ-ի ներկայացման և նոր կենտրոնների բացման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում