ԳԳոհար Սարգսյան

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։

Այսօր ավելի վաղ պայքարի են դուրս եկել նաև 81 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։

Պոկում վարժության ժամանակ Էմման բարձրացրել է 100, իսկ հրումում՝ 130 կգ կշռող ծանրաձողերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտում ցույց է տվել 211 կգ արդյունք և 10-րդն էր (95+116 կգ):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում