ՆՆարեկ Սահակյան

Դիվերսիոն խմբին կասեցրած և իսրայելական արտադրության անօդաչուն խոցած զինծառայողները պարգևատրվել են

Դիվերսիոն խմբին կասեցրած և իսրայելական արտադրության անօդաչուն խոցած զինծառայողները պարգևատրվել են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին պարգևատրման մասին հրամանագիր է ստորագրել:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի՝ «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարևւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և  Ռաֆիկ Օրդոյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում