Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլին

Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլին

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլին։

Իրանական կողմի տվյալով՝ քննարկումներն անուղղակի են լինելու: Վաշինգտոնի պատվիրակությունը գլխավորելու է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ 

Թեհրան-Վաշինգտոն նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Օմանում, կողմերն ընդգծել էին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ գործարքի ձախողման դեպքում Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ ձեռնարկվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում