ԼԼիլիթ Ասատրյան

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող, Վահագն Դավթյանը նվաճել է արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող, Վահագն Դավթյանը նվաճել է արծաթե, Արթուր Ավետիսյանը՝  բրոնզե մեդալ

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում. Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մրցաշարում Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ որակավորման փուլում հավաքելով 14.700 միավոր: 

 

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ են նվաճել օղակների վարժությունում:

 

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում