ՄՄարիամ Մխիթարյան

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և զարգացման կարևոր գործոն է. Գալուզին

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և զարգացման կարևոր գործոն է. Գալուզին

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Հայաստանի-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը, քանի որ, Գալուզինի խոսքով՝  հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և զարգացման կարևոր գործոն է: Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին:

Քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում ՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում:

Ըստ աղբյուրի՝ կարծիքների փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում