ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը «100%-ով» վստահ է, որ կհասնի ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրին

Թրամփը «100%-ով» վստահ է, որ կհասնի ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրին

Ապրիլի 17-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումից հետո կայացել է երկու ղեկավարների մամուլի ասուլիսը, որի ժամանակ կողմերը վստահություն են հայտնել, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կարող են համաձայնության գալ առևտրային մաքսատուրքերի հարցում:

Թրամփը հայտարարել է, որ «հարյուր տոկոսով» հավատում է ԵՄ-ի հետ գործարքի կնքմանը։ Նա գնահատել է, որ դա անելու համար անհրաժեշտ ժամանակը կլինի «երեքից չորս շաբաթ», հաղորդում է AFP-ն։

Ավելի վաղ ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկի և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել էր, որ Բրյուսելը դարձյալ «կառուցողական է» և «պատրաստ է արդար գործարքի»։ X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Շեֆչովիչը ենթադրել է, որ նման գործարքը կարող է ներառել արդյունաբերական ապրանքների վրա «զրոյական մաքսատուրքեր», սակայն դա «երկու կողմերից կպահանջի զգալի համատեղ ջանքեր»։

Եվրահանձնաժողովն ամերիկյան մաքսատուրքերն այն տեսքով, որով Թրամփը սկզբում սպառնում էր սահմանել, բնութագրել էր որպես «չհիմնավորված և վնասակար, որոնք կարող են տնտեսական վնաս հասցնել երկու կողմերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում