Ռուսաստանում կասեցվել է «Թալիբան» շարժման գործունեության արգելքը

Ռուսաստանում կասեցվել է «Թալիբան» շարժման գործունեության արգելքը

ՌԴ Գերագույն դատարանը կասեցրել է Ռուսաստանում «Թալիբան» շարժման գործունեության արգելքը: Նիստն անցել է դռնփակ ռեժիմով։ Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և ենթակա է անհապաղ կատարման, սակայն կարող է բողոքարկվել:

Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, որ դատարան դիմելու իրավական հիմքը Վարչական դատավարության օրենսգրքում և «Աահաբեկչությանը հակազդելու մասին» դաշնային օրենքում կատարված փոփոխություններն են: Դրանք թույլ են տալիս կասեցնել ահաբեկչական կազմակերպության արգելքը, եթե այն դադարեցրել է գործունեությունը, որն ուղղված է ահաբեկչության քարոզչությանը, արդարացմանը և աջակցմանը կամ Ռուսաստանի շահերի դեմ ահաբեկչական բնույթի հանցագործությունների կատարմանը:

Ռուսաստանում «Թալիբան» շարժումը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել 2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցուցակում ընդգրկվելուց հետո:

Թալիբներն Աֆղանստանում իշխանության են եկել 2021 թվականի ամռան վերջից։ Մոսկվան պաշտոնապես չի ճանաչել երկրում ձևավորված ղեկավարությունը, սակայն «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ժամանել են Ռուսաստան և հանդիպել պաշտոնատար անձանց հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում