Քարդաշյանների այցը Հայաստան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ անգնահատելի ծառայություն էր

Քարդաշյանների այցը Հայաստան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ անգնահատելի ծառայություն էր

Այս օրերին Հայաստանում են ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները: Նրանց այցի մասին դեռ վաղուց էին խոսում, քննարկվում նպատակներն ու դրանից Հայաստանի ակնկալելի օգուտը:

Հայաստանն ու Ցեղասպանության թեման Քարդաշյանի այցի շնորհիվ լուսաբանեցին աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները:  Նույնիսկ թուրքական լրատվամիջոցներն անդրադարձան հեռուստաաստղի ուխտագնացությանը: Հոդվածներն այնքան շատ էին, որ 24 ժամը չէր հերիքի դրանց բոլորին ծանոթանալու համար:

Մասնագետներն այս օրերին նույնիսկ չզլացան հաշվել, թե նման աննախադեպ գովազդն ինչ արդյունք կունենա Հայաստանի զբոսաշրջային գրավչության վրա: Այն միլիոնավոր դոլարներ կարժենար այլ հավասար պայմաններում:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում