Սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Կաթոլիկ եկեղեցու վարդապետերի շարքին

Սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Կաթոլիկ եկեղեցու վարդապետերի շարքին

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Սուրգ Գրիգոր Նարեկացին դասվեց Կաթոլիկ եկեղեցու վարդապետերի շարքին:

Եկեղեցու ուսուցիչ կոչումը շնորհվում է մարդկանց, ովքեր անգնահատելի ծառայություններ են մատուցել հավատքին, եկեղեցուն, ժողովրդին եւ այլն:  Մինչեւ հիմա այդ կոչումը 35 անգամ է շնորհվել: Նարեկացին 36-րդն է եւ առաջին հայը:

Վատիկանի սրբադասման դատավարությունների կարդինալ Անջելո Ամատոն իր խոսքում նշել է. «Գրիգոր Նարեկացին իր կյանքով ու վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատել են և՛ ժողովուրդը, և՛ աստվածաբանները»:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում