Հարավային Կովկասը հսկայական ներուժ ունի, որը երեք երկրները պետք է միասին իրացնեն. Բոճորիշվիլի

Հարավային Կովկասը հսկայական ներուժ ունի, որը երեք երկրները պետք է միասին իրացնեն. Բոճորիշվիլի

Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպմանը բացման խոսքով է հանդես եկել Վրաստանի արտգործնախարարը:

Մակա Բոճորիշվիլին նշել է, որ Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար:

Նրա խոսքով՝ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որը երեք երկրները պետք է միասին իրացնեն: Բոճորիշվիլու կարծիքով՝ տարածաշրջանի վերաբերյալ տեսակետների փոխանակումը և եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը շատ կարևոր են:

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան էլ նշել է, որ հանդիպման շրջանակում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները և այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել երեք երկրի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում