ՔՔրիստինա Մկրտչյան

Վահագն Թևոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից

Վահագն Թևոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները կդադարեն ապրիլի 17-ից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետով՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած»,- ասված է որոշման մեջ:

Վահագն Թևոսյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ 

«Լուրեր»-ին հայտնի դարձավ, որ Վահագն Թևոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն և անցնելու է այլ աշխատանքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում