ԳԳոհար Սարգսյան

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։

Կողմերը միմյանց ներկայացրին զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորեցին Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման օրակարգային հիմնական հարցերից էին 2025 թվականին Հայաստանում հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպումը և կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ուղղված ուսանողների կարողությունների բարձրացմանն ու հետագայում որոկյալ ծառայությունների ապահովմանը։ Խոսվեց նաև նոր համատեղ զբոսաշրջային արդյունքի՝ Հայաստանում հույն ժողովրդի պատմության հիման վրա ձևավորված երթուղիների մշակման և դրանց՝ հունական շուկայում խթանման անհրաժեշտության մասին։

Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման համար, որին էապես կնպաստի համատեղ նիստի անցկացումը և բարձրացված հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում