ՆՆարեկ Սահակյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության հետ

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին  Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ:

Քննարկվել են  առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը կարևորել է առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում