ԼԼիլիթ Ասատրյան

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի հավաքականից Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը: 

 

Ինչպես հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից, մեր մարզիկը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 153 կգ և այս վարժությունում դարձել բրոնզե մեդալակիր:

 
Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 185 կգ և այս ձևում ևս նա բրոնզե մեդալակիր է:
 
Երկամարտի 338 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
 

Հայաստանը ԵԱ-ում ավելի վաղ երկամարտի 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էր կանանց 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ), իսկ տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Վաղը՝ ապրիլի 17-ին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ։ Ժամը 20։00-ից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում