ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ «Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ցանկանում է, որ առևտրային գործընկերները սահմանափակեն Չինաստանի ներգրավվածությունն իրենց տնտեսություններում՝ փոխադարձ մաքսատուրքերի հարցում զիջումների դիմաց»։

WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունը պահանջելու է, որ օտար երկրներն արգելեն չինական ապրանքների փոխադրումն իրենց տարածքով, թույլ չտան չինական ընկերություններին այնտեղ գրասենյակներ բացել և կանխել Չինաստանից էժան արդյունաբերական բաղադրիչների մուտքն իրենց շուկաներ։

Սպիտակ տունը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել պարբերականի հրապարակումը։ Սպիտակ տան կայքում տեղադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգների իշխանությունները ներկայումս բանակցություններ են վարում մաքսատուրքերի վերացման շուրջ ավելի քան 75 երկրի հետ։ Միաժամանակ, Չինաստանին սպառնում են մինչև 245% մաքսատուրքերով ԱՄՆ ներմուծումների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում