ԱԱսպրամ Սարատիկյան

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

Ջերմաստիճանն  աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

Ապրիլի 16-ի ցերեկը հանրապետության շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 16-ին և 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում