ԳԳոհար Սարգսյան

Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը

Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը

Շիրակի մարզի Գյումրի համայնքում այսօր տեղի կունենա նորընտիր Ավագանու առաջին նիստը, որը կվարի Վարդան Ղուկասյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց՝ 

1․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար ընտրելու մասին,

2․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին,

3․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրու ավագանու ընտրված անդամները գրանցվել են։

Հիշեցնենք, որ Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում