ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե

ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Ուկրաինա: Նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այցելել է Օդեսա։

«Ուկրաինայի ժողովուրդն այդքան բան է վերապրել, այդ թվում՝ Ծաղկազարդին Սումիի վրա Ռուսաստանի հարձակումը։ ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է: Մենք կշարունակենք օգնել Ուկրաինային, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանվել այսօր և զսպել ապագա ագրեսիան՝ ապահովելով արդար և կայուն խաղաղություն»,- X-ի միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Զելենսկին էլ հայտնել է, որ Ռյուտեի հետ միասին այցելել է հիվանդանոց, որտեղ վերականգնվում են ուկրաինացի զինվորականները։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում