Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից. Աքար

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից. Աքար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Հուլուսի Աքարի խոսքով՝ ներկայումս այդ հարցն օրակարգում է։

«Թուրքիան աջակցում է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»,- հավելել է նա։

Աքարը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան պետք է շարունակեն ամրապնդել գործակցությունը պաշտպանության ոլորտում և համատեղ զորավարժություններ անցկացնեն։

Նա հավելել է՝ շարունակվում է միասնական բանակի ձևավորման գործընթացը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում