ԿԿարմեն Ղուկասյան

Երբ ինքը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքների մասին

Երբ ինքը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքների մասին

Կարծում եմ՝ մտածել է, որ բավարար չէ իր և Ռոբերտ Քոչարյանի բանավեճը, թե ով է բերել «Քաղաքացիական պայմանագիրը», և մինչև հիմա չի հասկացել, որ այսուհետ իշխանության բերում է ՀՀ ժողովուրդը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը անդրադարձել էր ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու օրակարգին, նշել՝ իր գլխավորած քաղաքական ուժի օրակարգը մնում է կառավարող ուժին իշխանությունից հեռացնելը: 

«Կարծում եմ՝ որոշել է միավորներ հավաքել Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճում: Գիտե՞ք ինչ. ինքը երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է:

Ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին՝ հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ, մասնակցել բանավեճի Հանրային հեռուստատեսությամբ, որը նախատեսված է օրենքով, քարոզարշավ անցկացնել: 

Ինչ վերաբերում է այդ բառերին՝ «կապիտուլյանտ» և այլն, դրանք մերժվածի խոսքեր են: Նախ՝ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է, երկրորդ՝ «կապիտուլյանտն» էլ է ինքը:

ՀՀ շահի մասին խոսելով՝ իր մերձավոր շրջապատի, իր փեսաների բարեկեցությունն է ավելացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինվում, բայց իրենք շրջում էին 2007 թվականի ջիպերով ու ապրում էին դղյակներում: Ամոթ է»,- նշեց Սիմոնյանը՝ Սարգսյանին խորհուրդ տալով նայել հայելու մեջ ու ամաչել իր անցած ճանապարհից:

Հարցին՝ ինչ  է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ինքը և իր գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, բոլոր հնարավորություններով աջակցելու են ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության, Սիմոնյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչին ուզում է, թող միանա»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում