Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում ապրիլի 19-ին. Բաղաեի

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում ապրիլի 19-ին. Բաղաեի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրի մասին IRNA գործակալության հարցին, հայտնել է, որ Մասկատն այս փուլում կրկին հանդես կգա որպես հյուրընկալող կողմ: Նա հերքել է իրանա-ամերիկյան հանդիպման վայրի հնարավոր փոփոխության մասին տարածված ենթադրությունները:

Էսմայիլ Բաղաեին նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 19-ին: 

Ապրիլի 12-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում անուղղակի բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ:

Իրանական կողմը նշում է, որ քննարկումները նվիրված են եղել միջուկային ծրագրին և Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը: Բանակցությունների առաջին փուլի ընթացքում Օմանի արտաքին գործերի նախարարությունը միջնորդի դեր է կատարել իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանավոր և գրավոր հաղորդագրությունների փոխանակման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում