ԼԼիլիթ Ասատրյան

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

 

Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Գառնիկ Չոլակյանն առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

 
Պոկում վարժությունում Չոլակյանը հաջող է իրացրել միայն մեկ մոտեցում, գլխավերևում պահել 124 կգ կշռող ծանրաձողն ու այս ձևում արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Չոլակյանը դարձյալ մեկ հաջող մոտեցմամբ ցույց է տվել 151 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը:

 

Այսօր ավելի վաղ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում