ՄՄարիամ Մխիթարյան

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է քաղաքական կուսակցության վերածվելու պատրաստակամության մասին. Al Hadath

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է քաղաքական կուսակցության վերածվելու պատրաստակամության մասին. Al Hadath

Պաղեստինյան արմատական ​​«ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ պատրաստ է վերափոխվել քաղաքական կուսակցության։ Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ լրատվականի՝ շարժումը հայտարարել է նաև, որ դեմ չէ «ՀԱՄԱՍ-ի առանձին առաջնորդների Գազայից հեռանալուն, եթե պաղեստինյան անկլավից դուրս նրանք չենթարկվեն հալածանքների»։

Շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ արմատականները «պատրաստ են ռազմական գործողությունների դադարեցմանը՝ իսրայելական կողմի հետ ցանկացած հնարավոր համաձայնության դեպքում», միաժամանակ շարժումը պահանջել է «Իսրայելի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ»՝ հնարավոր պայմանավորվածություններով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ն ուսումնասիրում է իսրայելական կողմի առաջարկը՝ ազատ արձակել Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող 10 պատանդին և հակամարտող կողմերի միջև 45 օրով հրադադար հաստատել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում