ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփի վարչակազմը նախատեսում է մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ից արտաքսել մեկ միլիոն ներգաղթյալի. WP

Թրամփի վարչակազմը նախատեսում է մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ից արտաքսել մեկ միլիոն ներգաղթյալի. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է նախագահի պաշտոնավարման առաջին տարում երկրից արտաքսել մինչև մեկ միլիոն անօրինական ներգաղթյալի, The Washington Post-ին հայտնել է դաշնային չորս ներկա և նախկին պաշտոնյա։

Նրանց խոսքով՝ այս թիվը զգալիորեն գերազանցում է տեղահանությունների նախորդ ռեկորդը Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանում (2009-2017)՝ տարեկան 400 հազար մարդ։

Պարբերականը նշել է, որ վերլուծաբաններն այդ թիվն անիրատեսական են համարում, քանի որ առաջադրանքի համար բավարար ֆինանսավորում և իրավապահ մարմիններ չեն հատկացվել։ Բացի այդ, թերթը նշում է, որ միգրանտների մեծ մասն իրավունք ունի դատական ​​կարգով բողոքարկել արտաքսումը։

Ըստ պարբերականի՝ դժվար է հետևել, թե քանի մարդ է Թրամփի վարչակազմն արդեն արտաքսել երկրից, քանի որ պաշտոնյաները դադարեցրել են ամսական վիճակագրության հրապարակումը։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ԱՄՆ-ից արտաքսվել է 117 հազար մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում