ԼԼուսինե Մուրադյան

Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ

Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ

Առաջարկվում է օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025 թվականի հուլիսի 1-ը, այլ՝ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման և համակցման ժամկետները սահմանել 2026 թվականի մարտի 1-ը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ին հրավիրված նիստում ներկայացնելով ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջարկվող փոփոխությունների դրդապատճառները:

Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգմամբ հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել պատշաճ ներդրումը, մասնավորապես, համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, ծառայությունում առկա գործող համակարգում կատարել  անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում