ԱԱսպրամ Սարատիկյան

Հրդեհ Էջմիածնի Գրիգոր Նարեկացու փողոցում

Հրդեհ Էջմիածնի Գրիգոր Նարեկացու փողոցում

Ապրիլի 13-ին, ժամը 12:29-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի տներից մեկին կից այրվում է շոգեբաղնիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Նարեկացու փողոցի տներից մեկի բակում գտնվող շոգեբաղնիքում (մոտ 15 քմ) և զրուցարան-տաղավարի տանիքում (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:23-ին: Այրվել են զրուցարան-տաղավարի փայտե առաստաղը՝ մասամբ (մոտ 33 քմ) և շոգեբաղնիքը։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում