ԼԼիլիթ Ասատրյան

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

 

Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել:

 
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի անդամ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Նա զիջել է վրացի Վախթանգ Լոլուային։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սլովակիայի մայրաքաղաքում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

97 կգ Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մրցել է էստոնացի Ռիչարդ Կարելսոնի հետ և հաղթեց 5:1 հաշվով:  

Այնուհետև Արթուր Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում