ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Էրեբունու փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

Հրդեհ Էրեբունու փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

Ապլիլի 12-ին՝ ժամը 10:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։43-ին, մարվել՝ 11։05-ին։ Այրվել են Toyota, BMW (մասամբ) մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան․ քաղաքացի Գ․ Մ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում