ԿԿարմեն Ղուկասյան

Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ: Այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Սյունիքում վարչապետը ծանոթացել է ճանապարհների, ոռոգման ու խմելու ջրի համակարգերի, դպրոցների կառուցման ընթացքին: Երկրի ղեկավարի հետ հանդիպումներում սյունեցիները ներկայացրել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ:

Ավելի ուշ վարչապետը Կապանում մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում