ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ԵՄ փորձագիտական առաքելության կազմում էին՝ ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործերի եվրոպական ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին և այդ ոլորտում միջազգային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության ներկայացուցիչները տեղեկացրել են այցի շրջանակներում կազմակերպված հանցավորության, ապօրինի գույքի բռնագանձման, կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցած քննարկումների վերաբերյալ:

Այցի նպատակը Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի համապատասխան հենանիշների մշակման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում