ԳԳոհար Սարգսյան

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման ընթացքին, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին փոխգործակցության արդյունավետ ընթացքի և աջակցության մի շարք ծրագրերի հաջող իրականացման համար։ Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության ուղղությունները, մասնավորապես, ՊԵԿ ենթակառուցվածքի արդիականացման, մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման, նոր տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման միջոցների ներգրավման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական փոխգործակցության պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում