ՄՄարիամ Մխիթարյան

Իմամօղլուն մեղադրվել է նաև դատախազին սպառնալու համար

Իմամօղլուն մեղադրվել է նաև դատախազին սպառնալու համար

Ստամբուլի կալանավորված քաղաքապետ և թուրք ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն ուրբաթ՝ ապրիլի 11-ին, առաջին անգամ կանգնել է դատարանի առջև: Նրան մեղադրում են քաղաքի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու համար։ Reuters գործակալությունը նշում է, որ այդ գործով նախկին քաղաքապետին կարող է սպառնալ մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում։

Առաջին դատական ​​նիստում Իմամօղլուն հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ ասելով, որ իր դեմ ներկայացված բոլոր դատական ​​​​հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն։ «Ես այստեղ եմ, որովհետև ես հաղթել եմ Ստամբուլի երեք ընտրություններում։ Ես այստեղ եմ, որովհետև Թուրքիայի 86 միլիոն բնակչության սրտերում ես եմ նախագահը»,- ասել է Իմամօղլուն։ Գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակված է հունիսի 16-ին։

Հիշեցնենք` Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է մարտի 19-ին, նա մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, կոռուպցիայի, միաժամանակ նաև ահաբեկչության համար։ Թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ քաղաքական գործիչը մեղադրվում է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու համար։ Իմամօղլուն հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում