ՎՎահե Դավթյան

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

Ապրիլի 11-ին՝ ժամը 14։18-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում