ՎՎարդան Հովսեփյան

Վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը

Վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը

Վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի  «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում