ԱԱնի Օհանյան

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ 

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու վերացման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման արդյունավետ մեխանիզմներ գտնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել համատեղ աշխատանքային քննարկումները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում