ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանի պատճառով ԱՄՆ-ն չի կարողանա նոր F-47 կործանիչ ստեղծել

Չինաստանի պատճառով ԱՄՆ-ն չի կարողանա նոր F-47 կործանիչ ստեղծել

Ամերիկյան նորագույն F-47 կործանիչների արտադրության նախագիծը կարող է չգործել՝ կախված Չինաստանից հազվագյուտ մետաղների մատակարարումներից, որոնց նկատմամբ Պեկինն արդեն սահմանափակումներ է կիրառել, գրում է Newsweek-ը։ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմում չինական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքը հասել է 145%-ի, իսկ ամերիկյան ապրանքների համար չինականը՝ 125%-ի։

«Չինաստանն արտահանման սահմանափակումներ է մտցրել հազվագյուտ մետաղների համար, որոնք կարևոր են կործանիչի համար, որը, ըստ Թրամփի, դառնալու է «ամենաժամանակակից, հզոր և մահացու կործանիչը, որը երբևէ ստեղծվել է»: ԱՄՆ նախագահը F-47-ը գովազդել է որպես F-22 Raptor-ի իրավահաջորդ: Սակայն կործանիչներ կառուցելու Next Generation Air Dominance (NGAD) ծրագրի կենսունակությունը մեծապես կախված է Չինաստանում արտադրվող նյութերից»,- գրում է պարբերականը:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների համար անհրաժեշտ լիթիումը և հազվագյուտ մետաղները կարող են դառնալ դժվար հասանելի, եթե Թրամփը շարունակի մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում